|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լիբանանի արտգործնախարար Նասիֆ Հիթթին իր դիմումի համաձայն հրաժարական է ներկայացրել: Այս մասին օգոստոսի 3-ին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը:
Լրագրողների խոսքով՝ երկրի արտգործնախարարության ղեկավարը իր հրաժարականի նամակը հանձնել է Լիբանանի կառավարության ղեկավար Հասան Դիաբին:
Նշվում է նաև, որ պատճառները, որոնք դրդել են Նասիֆ Հիթթիին նման որոշում կայացնել, ավելի ուշ կտեղեկացվեն:
Միևնույն ժամանակ, ավելի վաղ Լիբանանի արտգործնախարարության ղեկավարը Sky News Arabia-ին հայտնել էր, որ ինքը ցանկանում է հրաժարական տալ «ի նշան բողոքի՝ մի շարք հարցերի վերաբերյալ կառավարության գործողությունների դեմ»: