կարևոր
4705 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 11:50
Աշխարհ

Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծության

Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծության

Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին: Այս մասին հաղորդում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Այս պահին Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ Է հասցնում Գազային: Մանրամասները կհաջորդեն», - նշված է իսրայելական բանակի Twitter-ի էջում։

Ավելի ուշ բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն ավիահարվածներ Է հասցնում զենքի արտադրության հետ կապված օբյեկտների:

«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածք հրթիռի արձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել քիմիական հումքի արտադրության օբյեկտին, ինչպես նաև զենքի արտադրության օբյեկտին, որը պատկանում էր «Համաս» ահաբեկչական կազմակերպությանը», - հայտնել է իսրայելական կողմը:

Զինվորականները նաև Գազայի հատվածից եկող «ահաբեկչական գործունեության» պատասխանատվությունը դրել են պաղեստինյան «Համաս» արմատական շարժման վրա՝ նշելով, որ հենց «Համաս»-ն է ,վճարելու Իսրայելի անվտանգությունը խախտելու գինը»:

Վերջին մի քանի օրերի ընթացքում իսրայելապաղեստինյան հակամարտությունը սրվել է: Երկու կողմերից էլ կան զոհեր: