Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իսրայելի ՊՆ ղեկավար և «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այդ մասին նա ասել է խմբակցության հատուկ նիստի ժամանակ. հայտնում է newsru.co.il-ը:
Լիբերմանը մանրամասնել է, որ տարաձայնություններ ունի երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, մասնավորապես` դեմ է Գազայի հետ ձեռք բերված հրադադարին, որը կնքվել է երեկ` լարվածության ուժեղացումից հետո:
«Կրակի դադարեցումը Գազայում, կարգավորման հասնելու փորձերի հետ միաժամանակ, կապիտուլյացիա է ահաբեկչության առաջ»,- ասել է նա:
Լիբերմանը նշել է, որ ոչ միայն ինքն է հրաժարական տալիս, այլև իր կուսկացությունն է դուրս գալիս կոալիցիայից: Նա կոչ է արել Կնեսետի ընտրություններ անցկացնել մոտ ապագայում: