|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իտալիայի արտգործնախարար Ջուլիո Տերցին հրաժարական է տվել երկու իտալացի նավաստիների գործի պատճառով. գրում է «Ռոյթերս»-ը:
Փետրվարին իտալացի նավաստիները հնդկական ձկնորսական նավակ էին տեսել և, մտածելով, թե դրանք ծովահեններ են, կրակ էին բացել: Երկու հնդիկ ձկնորս սպանվել էր:
Իտալացի նավաստիներին հնդիկները թույլ էին տվել վերադառնալ Իտալիա` մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Հռոմը որոշել էր չվերադարձնել նրանց, թեեւ Հնդկաստանում Իտալիայի դեսպան Դանիելե Մանչինին գրավոր երաշխիքիներ էր տվել: Դրանից հետո Մանչինիի ելքը Հնդկաստանից արգելվել էր: Իսկ Իտալիան Հնդկաստանին մեղադրում էր Վիեննայի կոնվենցիան խախտելու մեջ: Ավելի ուշ Իտալիան, այնուամենայնիվ, նավաստիներին հանձնեց Հնդկաստանին:
«Ես այլևս չեմ կարող այս կառավարությանը մաս կազմել և հայտարարում եմ իմ հրաժարականի մասին: Իմ բողոքները նավաստիներին Հնդկաստանին հանձնելու վերաբերյալ չլսվեցին»,- ասել է Տերցին: