Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն վերացրել է հրեական պետության հետ իր հանրապետության առևտրի մի շարք սահմանափակումներ, որոնք մտցվել էին Գազայի հատվածում տիրող իրավիճակի պատճառով։
«Էրդողանը հետ է կանչել կամ վերացրել առևտրային սահմանափակումներից շատերը, և ակնհայտ է, որ դաս է քաղել։ Մենք չպետք է տեղի տանք բռնապետի սպառնալիքներին ու պետք է այլընտրանքներ ստեղծենք և կախված չլինենք «Մուսուլման եղբայրների» մարդուց, որը կարող է ցանկացած պահի ամեն ինչ դադարեցնել»,- գրել է Իսրայելի արտգործնախարարը X-ի իր միկրոբլոգում։
Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետնապատկերում։ Կողմերը բազմիցս միմյանց հասցեին կոշտ հայտարարություններ են հնչեցրել։ Իսրայելի ԱԳՆ-ն 2023 թվականի հոկտեմբերի վերջին իսրայելա-թուրքական հարաբերությունները վերագնահատելու նպատակով հայտարարեց դիվանագետներին Անկարայից հետ կանչելու մասին։ Թուրքիան իր հերթին խորհրդակցությունների համար Թել Ավիվից հետ է կանչել իր դեսպանին։
Թուրքիայի առևտրի նախարարությունն ապրիլի 9-ին սահմանափակումներ է մտցրել Իսրայելի հետ 54 ապրանքատեսակների, դրանց թվում՝ շինանյութերի, արդյունաբերական սարքավորումների և մետաղագործական ապրանքների առևտրի համար։