Փոխարժեքներ
22 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.84 |
EUR | ⚊ | € 412.8 |
RUB | ⚊ | ₽ 3.9992 |
GBP | ⚊ | £ 488.34 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Գերցի Խալևին հայտարարել է, որ հրաժարական կտա 2025 թվականի մարտի 6-ին։ Որպես իր հրաժարականի պատճառ՝ նա նշում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակի ձախողումը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր ես տեղեկացրեցի պաշտպանության նախարարին, որ ճանաչում եմ Իսրայելի պաշտպանության բանակի ձախողման համար իմ պատասխանատվությունը, սակայն հաշվի առնելով պատանդների ազատագրման գործարքի իրականացումը՝ խնդրել եմ, որ իմ պաշտոնավարման ժամկետը ավարտվի 2025 թվականի մարտի 6-ին»,- հայտնել է Խալևին։
Իր հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը պարզաբանել է, որ մինչ իր հրաժարականը նախատեսում է ուժեղացնել բանակի պատրաստվածությունը անվտանգության խնդիրների համար, որից հետո որակապես և մանրակրկիտ կերպով հրամանատարությունը կփոխանցի իր իրավահաջորդին։ Խալևին հրաժարականի դիմումի ևս մեկ օրինակն էլ ուղարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։