Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ն այդ կատեգորիաներով չի գնահատում քաղաքական ներկապնակի գույները: ԲՀԿ-ն իր գործունեությամբ ապացուցում է՝ ինչ է անում: Այս մասին ԲՀԿ 7-րդ համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով այն հարցին՝ ԲՀԿ համագումարում արդյո՞ք քննարկվել է ԲՀԿ-ի այլընտրանք մնալու կամ ընդդիմադիր հռչակվելու մասին հարցը:
Վարդան Օսկանյանը նշեց, որ երկիրը ծանր վիճակում է, և ԲՀԿ-ի նպատակն է լինել այլընտրանքային լուծումներ առաջարկող կուսակցություն և այդ լուծումների շուրջ համախմբել այն բոլոր ուժերին, որոնք ցանկանում են այդ խնդիրները լուծել: Ըստ նրա, ԲՀԿ-ն այդ համագումարով նոր փուլ է թևակոխում, ու դա պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև խորհրդարանական 4 ուժերի համագործակցությամբ:
« Այն, ինչ հիմա ասվում է, դա ժողովրդի խնդիրներից է գալիս, դա սոսկ քննադատություն չէ:Բեկումնային իրավիճակ է, կամ երկիրը կգնա այս ճանապարհով եւ կկործանվի, կամ պետք է սթափվենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ոչ կոալիցիոն 4 ուժերի համագործակցության արդյուքնները կերևան մոտակա 4 ամիսների ընթացքում:
Այն հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ միայն պահանջում է կառավարության հրաժարականը, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ ոչինչ չեն բացառում, որովհետև իրենց հայտի է, թե ովքեր են երկրում ստեղծված վիճակի հիմնական պատասխանատուները, սակայն ունեն օրակարգ և շարժվում են քայլ առ քայլ, ըստ այդ օրակարգի:
«Այսօր օրակարգում կառավարության հրաժարականն է, որի շուրջ էլ ընդհանուր հայտարարի են եկել չորս քաղաքական ուժերը: Բայց մենք ոչինչ չենք բացառում»,- ասաց Վարդան Օսկանյանը: