կարևոր
7207 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-18 19:24
Քաղաքական

Կա երկու տարբերակ. Հայկ Մարությանը բացառում է ՔՊ-ի հետ համագործակցությունը

Երևանի ավագանու 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք ՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ «Հանրային ձայն» ՝ 7 մանդատ։

«Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ նշեց. «Գաղտնիք չէ, որ իշխանությունները երեկ պարտություն են կրել: Երևանի ավագանու 65 մանդատներից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ և ընդդիմադիր 4 ուժերը միասին ունեն 41 մանդատ»: Ինչպե՞ս կարող ենք շարժվել առաջ»:

Մարությանը տեղեկացրեց, որ նորաստեղծ խմբակցության նիստ է տեղի ունեցել և որոշվել է ներկայացնել առաջարկներ։

«Քանի որ ընդդիմադիր ուժերը միմյանց հետ ունեն գաղափարական և քաղաքական տարաձայնություններ, մեր առաջարկը հետևրյալն է․ մենք առաջադրենք քաղաապետի թեկնածու, իսկ մնացած ընդդիմադիր ուժերը՝ առանց որևէ կոալիցիա կազմելու, առանց ստվերային պայմանավորվածությունների և նախապայմանների, գան և քվեարկեն այս թեկնածուի օգտին։ Սա ազնիվ կլինի մեր ընտրողների նկատմամբ»,- նշեց մարությանը՝ հավելելով, որ երկրորդ առաջարկը հետևյալն է՝ գնալ նոր քաղաքային ընտրությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։