|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքական զինված ուժերին հաջողվել է վնասազերծել երեկ երեկոյան Ստաբուլից Իզմիթ մեկնող «Քարթեփե» լաստանավն առեւանգած քուրդ զինյալին: Ստացած հրազենային վնասվածքից ահաբեկիչը, ում ինքնությունը դեռեւս անհայտ է, մահացել է:
Թուրքական «Զաման»-ը տեղեկացնում է, որ լաստանավի բոլոր 23 ուղեւորներն ու անձնակազմի անդամներն անվնաս են:
Իսկ լաստանավն առեւվանգելու պատճառների մի քանի վարկած է շրջանառվում: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե լաստանավն առեւանգողները հինգ հոգի են եւ փորձել են լաստանավն ուղղել դեպի Իմրալը կղզի, որտեղ ցմահ բանտարկված է քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Այս կապակցությամբ Իմրալըում հսկողությունն ուժեղացվել էր: