Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ԲՀԿ-ական, այժմ «Ալյանսի» անդամ Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ներեց Գագիկ Ծառուկյանն իր նավն առաջինը լքողին․ նա Արագածոտնում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից է, ցուցակում՝ 46-րդը։ «Ես շնորհակալ եմ, որ Ծառուկյանը փոխադարձ առաջարկն ընդունեց եւ վստահեց ինձ։ Իրավիճակն այնպիսին էր, որ 1-ինը, 2-րդը, 3-րդը չկար, 2-րդ, 3-րդ օրը պարոն Ծառուկյանն էլ լքեց ԲՀԿ-ն, կային խնդիրներ, որոնց մեկնաբանությունը չեմ ուզում տալ, քաղաքականություն է, ոչինչ չեմ ուզում բացառել, Ծառուկյանի կերպարն այնպիսին է, որ հիշաչար չէ»,- ասաց Ախոյանը, ով 2015 թ․ փետրվարյան դեպքերից հետո առաջինը հայտարարեց ԲՀԿ-ն լքելու մասին, որին հաջորդեց Ծառուկյանի հրաժարականը։
Իսկ հին ավանդույթները շարունակվելո՞ւ են, նախօրոք գրե՞լ եք ինքնաբացարկի դիմում։ «Ո՛չ եւ մեկ անգամ եւս՝ ո՛չ։ Ոչ մի պարտադրանք չի լինելու, Ծառուկյանը ոչ մեկին չի պարտադրելու, պարզապես բոլորը պետք է հավատարիմ մնան իրենց խոստումներին՝ դա կլինի գրավոր, թե բանավոր պայմանավորվածություն»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: