կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-13 16:59
Տարածաշրջան

Թուրքական Oruç Reis նավն ապօրինաբար մտնում է հունական տարածք

Թուրքական Oruç Reis նավն ապօրինաբար մտնում է հունական տարածք

Թուրքական հետազոտական Oruç Reis նավն անջատել է իր աշխարհագրական տեղորոշման սարքը երեքշաբթի՝ ժամը 10։00-ից առաջ։ Վերջին անգամ նավը ցույց է տվել իր դիրքը Հունաստանի ջրային տարածքների շրջանում՝ հունական Կաստոլերիզո կղզուց 35 ծովային մղոն հարավ։

Հունաստանի կառավարությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու Թուրքիայի հետ բանակցություններին, մինչև Oruç Reis  նավը չհեռանա հունական մայրցամաքային շելֆերից. հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը։