Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան աջակցելու է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը՝ իր վերահսկողությունը տարածել երկրի ողջ տարածքում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ըստ թուրք ղեկավարի՝ միջազգային հանրության ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս լիբիական հակամարտության լուծման ուղղությամբ: Էրդողանը մեղադրել է Սիրիայի ազգային բանակի հրամանատար Հալիֆե Հաֆթարին՝ անընդհատ հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Էրդողանը ճիշտ է համարել ԼԱՀԿ-ի կողմից Ժնևում գործող ռազմական կոմիտեության աշխատանքների դադարեցումը՝ նշելով, որ ԵՄ-ն իրավունք չունի Լիբիայի հարցող որոշում կայացնելու
Անդրադառնալով միջերկրական ծովի արևելյան ջրերում թուրքական գործողություններին, որտեղ Թուրքիան հորատման աշխատանքներ է տանում, Էրդողանը նշեց, որ նրանք գնել են երրորդ հորատող նավը, որն ի շարս «Fatih» և «Yavuz» նավերի, կմասնակցի կատարվող աշխատանքներին: «6-րդ սերնդի այդ նավը կարող է որոնողական և հորատման աշխատանանքեր իրականացնել 11.400 մետր խորության վրա», - եզրափակել է Էրդողանը: