կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 16:19
Աշխարհ

Թուրքական Oruc Reis նավն դարձյալ շարժվել է դեպի հունական ջրերը

Թուրքական Oruc Reis նավն դարձյալ շարժվել է դեպի հունական ջրերը

Oruc Reis թուրքական հետազոտական նավը կրկին լքել է Անթալիայի նավահանգիստը և շարժվում է դեպի հունական ջրերը. հայտնում է Greek Military Portal ալիքը։

«Նշված նավը երբեք միայնակ չի նավարկում, սովորաբար, նրան ուղեկցում են Թուրքիայի ռազմածովային ուժերի փոքր նավատորմը և ... Եվրոպայի լուռ դժգոհությունը», – նշում է հունական լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ նավը վերադարձել էր Անթալիայի նավահանգիստ. թուրքական ապօրինի գործողությունները հունապատկան ջրերում Թուրքիայի գլխին կախել են պատժամիջոցների վտանգ, սակայն ԵՄ–ն այդպես էլ «համարձակություն չի գտնում» կանխելու Թուրքիայի զավթողական ախորժակը։