Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 20-ին` ժամը 18.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Կարեն Լ.-ն, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ):