կարևոր
601 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-30 12:32
Հասարակություն

Հո մենակ գյուղացուց ուզելով չի՞․ պետությունը մենակ ուզի՝ դնի ջեբը․ գյուղատնտեսական երկիր ենք համարվում, բայց գյուղնախարարություն չունենք․ արմավիրցիներ

Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի մի խումբ բնակիչներ անկեղծացել են և վրդովվել, որ ոչ ոք չի հետաքրքրվում գյուղացու հոգսերով։ Նալբանդյանցիները հռետորական հարց են ուղղել օրվա իշխանություններին, թե ինչու, օրինակ, գյուղատնտեսական երկիր համարվող Հայաստանում գյուղատնտեսության նախարարություն չունենք։

Նրանք նաև առաջարկներ են արել կառավարությանը՝ ինչպես մեր երկրում գյուղերն ու գյուղատնտեսությունը զարգացնել։