|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վեց մեկերի օրը` 11. 11. 11 Եգիպտոսում Գիզայի բուրգերը ընդունել են զբոսաշրջիկներին, թեեւ ավելի վաղ որոշում էր ընդունվել «մոգական ուրբաթ» օրը փակել բուրգերը, քանի որ սոցիալական ցանցերից մեկով տարածվել էր, որ որոշ խմբեր մտադիր են 11.11.11-ին` տեղի ժամանակով ժամը 11:11-ի 11-րդ վայրկյանին Եգիպտական բուրգերից մեկում նշել թվային այդ համադրությունը:
Եգիպտական լրատվամիջոցները հայտնել են, որ բուրգերում պահակները աշխատում են ուժեղացված ռեժիմով: Բուրգերի մոտ կանգառել են անվտանգության ծառայության տասնյակ ավտոմեքենաներ, ինչպես նաեւ ամերիկյան զրահատեխնիկայի միավորներ:
Ըստ РИА Новости-ի` Գիզայի հնագիտական համալիրի աշխատակիցը հայտնել է, որ սահմանափակվել է միայն Քեոփսի բուրգ մուտքը: