|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եգիպտոսը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված երեքամսյա ընդմիջումից հետո ընդունել է միջազգային զբոսաշրջային առաջին չվերթերը. գրում է Arab News-ը:
Այս առնչությամբ Կարմիր ծով նահանգի ղեկավար Ամր Խանաֆին հստակեցրել է, որ հուլիսի 1-ին 166 հյուրերը ժամանել են Հուրգադա Ուկրաինայից: Նա շեշտել է, որ օդանավի վայրէջքից հետո մինչ հյուրանոց ժամանելը նրանց համար ապահովվել են անվտանգության բոլոր կանոնները:
Օդանավից դուրս գալուց անմիջապես հետո ուղևորները ջերմաչափվել են: Բոլոր հասարակական վայրերում փակցվել են սոցիալական հեռավորությունը պահպանելու, ինչպես նաև տեղեկատվություն ներկայացնող վահանակներ: