Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Համաճարակի դեմ հաջող պայքարի արդյունքում Կիպրոսն ակնկալում է հուլիսին ընդունել առաջին արտասահմանցի զբոսաշրջիկներին, սակայն Ռուսաստանում եւ Մեծ Բրիտանիայում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով այդ երկրների քաղաքացիները դժվար թե գտնվեն կղզու առաջին հյուրերի շարքում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Երկրի իշխանություններին դեռ հաջողվում է վերահսկել վիրուսի տարածումը, ուստի նրանք պլանավորում են հուլիսին սկսել կղզում օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունումը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանից եւ Մեծ Բրիտանիայից՝ Կիպրոսի համար առանցքային շուկաներից ժամանած հյուրերը դժվար թե լինեն առաջիններից, ովքեր կվերադառնան կղզի՝ իրենց երկրներում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով»,- այս մասին ասել է Կիպրոսի զբոսաշրջության փոխնախարար Սավաս Պերդիոսին։
Կիպրոսում երկուշաբթի օրը արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 817 դեպք, մահացել է 16 մարդ:
Կղզում հիմնականում սպասում են զբոսաշրջիկների այն երկրներից, որոնք հաջողությամբ հաղթահարում են կորոնավիրուսը: Դրանց թվում են Գերմանիան, Շվեյցարիան, Ավստրիան, հյուսիսային Եվրոպայի երկրները, Հունաստանը, Իսրայելը եւ, հավանաբար, Նիդեռլանդները: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային եւ Ռուսաստանին, համաճարակի գագաթնակետը այնտեղ դեռ չի անցել: