Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հատուկ քննչական ծառայությունում, ըստ «Հրապարակ»-ի, իրականում, ֆինանսական ոչ թե մեկ, այլ երկու բուրգի քննություն է գնում: Մեկում մեզ հայտնի անձինք են ուրվագծվում. Ներսիկ Նազարյան, Կարեն Բաբակեխյան, եւ գումարի չափը մեկուկես միլիոն դոլարի է հասնում, մյուսում հայտնի անձ չկա, բայց գումարի չափը մոտ 10 անգամ ավելի է: Առաջինով քիչ թե շատ տեղեկություններ սպրդել են մամուլ, իսկ երկրորդն ընդհանրապես դուրս է մնացել հասարակության ուշադրությունից: Երեկ տեղեկություն տարածվեց, որ առաջին գործի քննությունն ավարտված է, եւ այն մտնելու է դատարան: Շղթան փակվել է բուրգի միջին օղակ հանդիսացող Արթուր Անդրեասյանի վրա, ով մի քանի ամիս է, ինչ կալանավորված է:
Ինչ վերաբերում է երկրորդ բուրգին, ապա այստեղ հիմնական «խաղացողը» մի շնորհալի Օստապ Բենդեր է՝ գիտությունների թեկնածուի կոչումով, ով գրավատների ցանց է շահագործել եւ միամիտ մարդկանցից փողեր կորզել՝ բարձր տոկոսներ տալու խոստումով: Քանի որ սկզբնական շրջանում այդ տոկոսներն իսկապես վճարել է, ասենք՝ 10 հազար դոլարի դիմաց 2 շաբաթում 2 հազար դոլար վճարելով, «կլիենտների» պակաս չի ունեցել: Դրանք ճանճի պես վրա են տվել եւ ընկել այս շուլլերի հյուսած սարդոստայնը: Այս գործով եւս փողերի շարժը չի հայտնաբերվել, եւ հասկանալի չէ, թե եվրոպական որ բանկում է սույն անձը պահել 10 միլիոն դոլարը, որը թերեւս նախատեսում է պատիժը կրելուց հետո վայելել: Այս բուրգում չնայած հայտնի անձանց անուններ չեն շոշափվում, սակայն բացառված է, որ դրանք մասնակցություն ունեցած չլինեն: Թերեւս այս գործով եւս գործը կանգ է առել միջին օղակի վրա՝ հիմնական «գայլերին» գործից դուրս թողնելով:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: