|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի Մուղլա նահանգում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IHA գործակալությունը։
«Մեկօրյա շրջագայության մեկնած տեղացիներին տեղափոխող ավտոբուսը Աքյակա քաղաքում բախվել է կայանված երեք ավտոմեքենայի և կանգ է առել միայն տան պատին հարվածելուց հետո։ Ավտոբուսի մի քանի ուղևորներ դուրս են թռել վթարված տրանսպորտային միջոցից, մի քանիսը հայտնվել են սեղմված վիճակում», - ասվում է հաղորդագրության մեջ ։
Նշվում է, որ խափանվել են ավտոբուսի արգելակները։ Նախնական տվյալով ՝ վթարի զոհ է դարձել երկու մարդ, 28-ը տուժել են, որոնցից չորսի վիճակը ծանր է: