կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-08 12:27
Տարածաշրջան

Վրաստանը ծրագրում է զբոսաշրջիկներին ընդունել կորոնավիրուսից ազատ «կանաչ գոտիներում»

Վրաստանը ծրագրում է զբոսաշրջիկներին ընդունել կորոնավիրուսից ազատ «կանաչ գոտիներում»

Վրաստանը նախատեսում է զբոսաշրջիկներին ընդունել «կանաչ գոտիներում», որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել. այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիան»՝  այսօր ճեպազրույցի ժամանակ երկրի Տուրիզմի ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլիի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։

Նշվում է՝ Վրաստանի կառավարությունը ներկայացրել է տուրիզմի գործարկման հակաճգնաժամային ծրագիր, որի աշխատանքն արդեն 2 ամիս ամբողջությամբ դադարեցված է համավարակի պատճառով: Սպասվում է, որ հունիսի 15-ից կբացվի ներքին տուրիզմը, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը կսկսի ճանապարհորդների ընդունել արտասահմանից:

Այս կապակցությամբ Կվրիվիշվիլին ասել է.  «Ինչ վերաբերում է, այսպես կոչված, կանաչ գոտիներին, սա առանձին նախագիծ է, որի հայեցակարգի համաձայն՝ ամբողջ երկրի մասշտաբով լրացուցիչ շեշտադրումներ են կատարվում գոտիների վրա, որոնք կորոնավիրուսից ամբողջությամբ պաշտպանված են: Մեր հյուրանոցների մեծամասնությունն արդեն այդպիսի փորձ ունի: Սա միջազգային մասշտաբներով կոնկրետ առավելություններ է տալիս», ու հավելել՝ առաջին «կանաչ գոտիներից» մեկը կարող է դառնալ Աջարիան:

Հավելվում է՝ կորոնավիրուսի համաճարակը չի տարածվել այս բարձրլեռնային տարածաշրջանում: Միևնույն ժամանակ տուրիստական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Աջարիայի հյուրանոցներն առանձնացվել էին որպես կարանտինային գոտիներ: Նա այն կարծիքին է, որ սա օգնել է դրանց մեջ ներդնել անվտանգության լուրջ ստանդարտներ, որոնք կարող են ճանապարհորդներին երաշխավորել, որ հանգստանալիս վարակման վտանգի ենթակա չեն: