կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-07 10:55
Քաղաքական

Դեմկո՞ւսն էլ կմիանա ՀՀԿ-ին

Դեմկո՞ւսն էլ կմիանա ՀՀԿ-ին

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց մասնակցության ձեւաչափը եւ հնարավոր համագործակցությունն այլ ուժերի հետ կորոշվեն փետրվարին կայանալիք համագումարում:

 

«Մինչեւ համագումարի անցկացումը հնարավոր դաշինքների եւ այլ ուժերի հետ համագործակցության մասին խոսել եւ այս հարցում որոշակիություն մտցնել չենք կարող»,- yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը:

 

Մեր հարցին` հավանակա՞ն է, որ, ի թիվս այլ կուսակցությունների, Դեմկուսը եւս առաջիկայում պատրաստակամություն հայտնի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում սատարել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ես առաջարկել եմ նախագահին կից կամ առընթեր ձեւավորել ռազմավարական պլանավորման եւ հակաճգնաժամային քայլերի մշակման խորհուրդ: Հիմա ես ո՞նց կարող եմ իմ ասածը փոխել. մեր առաջարկի էությունն էապես տարբերվում է ձեր ասածից: Այսինքն` եթե մենք գնանք որեւէ համագործակցության, ապա կգերադասենք այլ ձեւ, եթե, իհարկե, դա ընդունելի լինի հանրապետության նախագահի համար»: