Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եթե նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չդադարեցնի իր հացադուլը, ապա ինքը մի քանի օր կմիանա նրան եւ կհամոզի, որ միասին ընդհատեն հացադուլը: Հայրիկյանը նաեւ հայտարարեց, որ հացադուլն օգտակար բան է, եւ ինքը տարվա մեջ մի քանի անգամ «հացադուլ» է անում:
Yerkir.am-ը Հայրիկյանից հետաքրքվեց, թե, հացադուլի օգտակարության մասին խոսելով, նկատի ուներ օրգանիզմի համար օգտակարությո՞ւնը, թե՞ քաղաքական հետեւանքները, ինչին նա արձագանքեց, որ ծոմապահությունը նկատի ուներ, բայց այն էլ` համապատասխան հոգեվիճակի եւ մասնագետների վերահսկողության դեպքում:
Ի դեպ, ըստ Հայրիկյանի, Անդրիաս Ղուկասյանը արմատական մոտեցում ցուցաբերեց, ինչի արդյունքում էլ շատ մարդկանց վանեց իրենից:
Պարզվում է` Պարույր Հայրիկյանն այս պահին ոչնչից չի բողոքում, բացի նրանից, որ թեկնածուներից մեկը` Սերժ Սարգսյանը, լինելով պետական բարձրաստիճան պաշտոնյա, առավելություններ ունի այլ թեկնածուների նկատմամբ: