կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 05:36
Սպորտ

Մանուչարյանը կմիանա Փյունիկին

Մանուչարյանը կմիանա Փյունիկին
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն այսօր ուղևորվելու է Սոչի` ուսումնամարզական հավաք անցկացնող Փյունիկին միանալու նպատակով։ Ինչպես մինչ այս ներկայացրել էինք Փյունիկը Սոչի մեկնենեց հունվարի 20-ին: Այդ օրերին Մանուչարյանը պատրաստվում էր պայմանագիր կնքել Լվովի Կարպատների հետ։ Նա Ուկրաինա պետք է մեկներ հունվարի 21-ին, սակայն հանգամանքների բերումով պայմանագրի ստորագրումն ուշանում է։ Վաղը Փյունիկը ստուգողական հանդիպում կանցկացնի Կուրսկի Ավանգարդի հետ: Նշենք, որ Էդգարի պայմանագիրը Փյունիկի հետ ավարտվել է 2010թ. դեկտեմբերին։ Առայժմ նա նոր պայմանագիր չի կնքել և համարվում է ազատ խաղացող։ Հարկ է նշել, որ Ուկրաինայում տրանսֆերային պատուհանը բաց է մինչև մարտի 2-ը։