կարևոր
2938 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-01 13:40
Քաղաքական

Հուսով եմ, երբ սկսենք իրականացնել «Տրանս-Կովկաս» նախագիծը, մեզ կմիանա նաև Հայաստանը. Չավուշօղլու

Հուսով եմ, երբ սկսենք իրականացնել «Տրանս-Կովկաս» նախագիծը, մեզ կմիանա նաև Հայաստանը. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է տարածաշրջանում անցնելիք  ճանապարհային հանգույցներին Հայաստանի մասնակցության մասին։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի եւ Հունգարիայի արտաքին եւ առեւտրի ինստիտուտի հետ համատեղ անցկացվող միջոցառմանը։

Չավուշօղլուն, անդրադառնալով տարածաշրջանում հեռահաղորդակցությունների զարգացման հարցերին, նշել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Իրանը եռակողմ եւ քառակողմ մեխանիզմներով աշխատում են օգտագործել այդ հնարավորությունները։

«Հյուսիսային միջանցքին այլընտրանք չունենալով, մենք աշխատում են բացել Տրանս–Կովկաս ծրագիրը։  Հուսով եմ՝ ապագայում երբ իրականացնենք ծրագիրը, Հայաստանը եւս մեզ կմիանա»,–ասել է Չավուշօղլուն։