կարևոր
1564 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-08 09:08
Հասարակություն

«Խենթ Երիտասարդ» հասարակական կազմակերպությունն այսօր երթով կմիանա Բագրատ Սրբազանին Աբովյանում

«Խենթ Երիտասարդ» հասարակական կազմակերպությունն այսօր երթով կմիանա Բագրատ Սրբազանին Աբովյանում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին, ժամը 13։30-ին, Մատենադարանի տարածքից (Երևան, 53 Մ. Մաշտոց պողոտա) «Խենթ Երիտասարդ» հասարակական կազմակերպությունը երթով կմիանա Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Աբովյան քաղաքում։

Հրավիրում ենք բոլոր ուսանողներին, երիտասարդներին մասը կազմելու հանուն ճշմարտության ու ինքնության մղվող այս պայքարին։ Գիտակցենք, որ մենք ենք ուժը։

Ստանձնի՛ր քո դերը, այն է` եղի՛ր երկրիդ շարժիչ ուժը։