Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ ParsToday-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը։
Փեյմանփաքը և Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը նոյեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում «Ռուսական արդյունաբերող» համաժողովի շրջանակում հուշագիր են ստորագրել Ռուսաստան-Իրան գործարար համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին:
«Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններն ու թղթաբանությունները, դա կարող է դրական գործոն լինել, որը կազդի համատեղ համագործակցության վրա»,- ասել է Փեյմանփաքը:
Նրա խոսքով` իրանական կողմը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում, ինչպես նաև պատրաստ է իր հարավային նավահանգիստները տրամադրել այդ ազատ գոտու համար բոլոր արտոնություններով:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են առաջիկայում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել: