կարևոր
4825 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-07 09:30
Քաղաքական

Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»

Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երեւան եկող երթը լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխանությունների մոտ․ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին եւ իշխանական քարոզչական բլոկը համակարգողներին հրահանգել է՝ թափով աշխատել սոցցանցերում եւ լրատվամիջոցներում. շարժումը հնարավորինս կապել նախկինների եւ Ռուսաստանի հետ, վարկաբեկել եկեղեցուն եւ Բագրատ Սրբազանին, հայտարարել, որ Հայաստանը չի կարող կրոնապետություն դառնալ եւ այլն: Մյուս կողմից զգուշացվել է իշխանականներին՝ այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը եւ դժգոհ մարդկանց կհանեն իշխանության դեմ։ Իսկ այսօր այդ պայքարին կմիանա նաեւ ինքը՝ ասուլիս տալով։