Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան կարող է կարեւոր դերակատարություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. թուրքական «Զաման» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Նրա խոսքերով` անհրաժեշտություն չկա, որ Թուրքիան պաշտոնապես ներգրավվի այդ գործընթացում: «Լինելով հակամարտող կողմերի հարեւան` Թուրքիան արդեն ներգրավված է հակամարտության մեջ»,- ասել է նա` հավելելով, որ այդ երկիրը կարող է հակամարտող կողմերի միջեւ երկխոսության պայմաններ ստեղծել:
«Կարծիք կա, որ Ղարաբաղյան հիմնահարցը պետք է այլ ձեւաչափ տեղափոխվի, սակայն ես համոզված չեմ, որ դա կլուծի հիմնախնդիրը: ԵԱՀԿ-ն անում է ամեն հնարավորը, սակայն հակամարտության կողմերը պետք է պատասխանատվություն ստանձնեն եւ քաղաքական կամք դրսեւորեն հակամարտության կարգավորման համար»,- նշել է Զանիերը` հավելելով, որ իրենք փորձում են անհրաժեշտ պայմաններ ստեղծել, վերահսկել իրադրությունը, որը խնդրահարույց է դառնում անվտանգության տեսանկյունից:
Ըստ նրա` հաջորդ քայլը` հակամարտության սրացում չթույլատրելն է. «Եթե չենք կարող լուծել հակամարտությունը, լավագույնը, որ կարող ենք, իրադրության վատթարացում չթույլատրելն է»: