կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-29 13:37
Աշխարհ

Շոյգուն նշել է ռուս խաղաղապահների դերը ղարաբաղյան կարգավորման գործում

Շոյգուն նշել է ռուս խաղաղապահների դերը ղարաբաղյան կարգավորման գործում

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարել է պատերազմող կողմերին տարանջատելու բարդ առաջադրանքները և ներկայումս լուծում է պլանավորված խնդիրները տարածաշրջանում. հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության կոնֆերանսի ժամանակ։

«Ներկայացնելով մեր խաղաղապահ ուժերը՝ մեզ հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը այնտեղ, և հետագա քայլեր են ձեռնարկվում ծրագրված աշխատանքներն իրականացնելու համար։ Այժմ դա արդեն կարելի է անվանել պլանավորված։ Կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան։ Այնտեղ ավելի ու ավելի շատ են խաղաղությունն ու անդորրը»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ «սա բոլոր նրանց մեծ վաստակն է, ովքեր ներգրավված են եղել բժշկական եւ մարդասիրական օգնության տրամադրման գործում»։ «Եվ, իհարկե, բոլոր նրանց, ովքեր շուրջօրյա կանգնած են խաղաղապահների դիրքերում»,- ընդգծել է նախարարը։

Նա երախտագիտություն է հայտնել «բոլոր հրամանատարներին, զինծառայողներին, շարքայիններին, սերժանտներին, որոնք այս ամբողջ ընթացքում ծառայում են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և արտերկրի մեր մյուս հենակետերում»։

«Բայց հատկապես՝ այս երկու կետերում։ Այն ամենը, ինչ կար, ասենք, մեկ տարի առաջ Ղարաբաղում, երբ ծայրահեղ ծանր, ծայրահեղ սուր իրավիճակ էր, կարգավորվում է մեր գերագույն գլխավոր հրամանատարի ջանքերով, որը վարում էր այդ բանակցությունները»,- ասել է Շոյգուն: