|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել տարբեր հակամարտությունների կարգավորման աշխատանքներում, դրանք են՝ Ղարաբաղը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը, Իրանի միջուկային ծրագիրը, Պաղեստինը և Իսրայելի հարցերը, ինչպես նաև իրավիճակը Կորեական թերակղզում»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերն օգնել են հաղթահարել Ղազախստանի տարածքում ի հայտ եկած «բացահայտ ահաբեկչական սպառնալիքը»։