|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՌԴ ԱԳ նախարարն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում Մինսկի խմբի դերը, ինչպես նաև Մերձդնեստրում դրական դինամիկայի վերականգնման հեռանկարները «5+2» ձևաչափով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր: «Մեր համոզմամբ ԵԱՀԿ-ն կարող է ներդրում անել կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում, այդ թվում և քաղաքացիների սոցիալական և տնտեսական իրավունքների ապահովմամբ»,- ասվում է համատեղ ասուլիսից հետո հրապարակված հաղորդագրության մեջ: