Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե անգամ Գագիկ Ծառուկյանին կալանավորեն, եռյակի հանրահավաքը հոկտեմբերի 8-ին կկայանա. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի բակում. դատարանում քննվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործը։
«Բացարձակապես կապ չունի այդ հարցը, որովհետև հանրահավաքը կապված չէ իշխանության այս անօրինական գործողության հետ։ Որոշակի երանգային փոփոխություն, հնարավոր է, տեղի ունենա, բայց հանրահավաքի անցկացման վրա բացարձակապես ազդեցություն չի կարող ունենալ»,- ասաց նա։
Ըստ Արծվիկ Մինայանի՝ կալանավորելու դեպքում կարելի է տեսնել և հասկանալ իշխանության վարքագիծն այս հանրահավաքի իրականացման շրջանում։
«Արդեն երեկ իշխանության առանձին ներակայացուցիչներ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում՝ որպես քաղաքական անձինք, սկսել են պիտակավորումներ անել։ Դա իրենց մարդկային և պետական գործչին բնորոշ արարքներից են։ Իրենք թող իրենց տեղում նստած մնան, ու կտեսնեն՝ մարդիկ կմասնակցեն, ու ինչ պահանջներ կառաջանան»,- ասաց ՀՅԴ ՀԳՄ անդամը։
Խոսելով Ծառուկյանի կալանքի օրինականության մասին՝ Մինասյանը զուգահեռներ տարավ՝ իշխանությանը եթե լսես՝ Սահմանադրական դատարանը նվաճում են՝ իշխանությունը յուրացնելով, ասում են՝ իրավական գործընթաց է, պարգևատրումներ են տալիս առանց օրենքի, ասում են՝ իրավական պահանջները բավարարված են: «Ինչ ասես՝ անում են, ասում՝ իրավական գործընթացը ապահովված է։ Այդ իրավական գործընթացի ապահովման համար պետք է անհրաժեշտ անկախ գնահատականներ լինեն, ո՞ւր են, ո՞ր մի անկախ գնահատողն է այսօր ասել, որ այդ գործընթացն օրինական է»,- նշեց նա։
Արծվիկ Մինասյանն արձանագրեց՝ եթե իշխանությունն այդքան վստահ է իր վրա, թող ամեն կերպ չխոչընդոտի եռյակի հանրահավաքին։
«Բայց ես համոզված եմ, որ իրենք այս ընթացքում անելու են հնարավորը, որ փորձեն սահմանափակել։ Մենք՝ երեք քաղաքական ուժերով՝ Դաշնակցությունը, ԲՀԿ-ն և «Հայրենիքը», ի վերջո, այս հանրահավաքով փորձում ենք մեր միասնական մոտեցումը, մեր օրակարգը ներկայացնել հանրությանը։ Այս օրակարգի մեջ կարևոր դերակատարում ունի իրավիճակի գնահատումը, իշխանության մեղավոր վարքագիծը այսօրվա մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ, նոր որակի իշխանություն ձևավորելու կարևորությունը, և, որ ամենակարևորն է, ժողովրդի մասնակցությամբ պետք է ձևավորվի այդ նոր որակի իշխանությունը»,- ասաց նա։
ՀՅԴ-ի համար սկզբունքային է, որ ՀՀ քաղաքացիները երեք ուժերի նախաձեռնությունը դիտարկեն ոչ թե սահմանափակված երեքի մեջ, այլ որպես հանրային լայն կոնսոլիդացիայի արդյունք։
«Մենք համոզված ենք, որ մեր առաջարկած ճանապարհային քարտեզը հանրության լայն շրջանակների մոտ ունենալու է բավարար վստահություն։ Ու մենք ունենալու ենք ժողովրդի լայն զանգվածների մասնակցությամբ իշխանափոխություն, նոր որակի իշխանության ձևավորում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա ընդգծեց, որ հենց ժողովուրդը պետք ձևավորի նոր որակի իշխանություն, իսկ քաղաքական ուժերը ընդամենը պետք է սպասարկեն ժողովրդի այս ցանկությունը, հակառակ դեպքում՝ կստացվի հերթական իշխանափոխությունը՝ ներքին փոփոխությունների արդյունքում, որը մեր ժողովրդին ոչինչ չի տա։
Դաշնակցությունն այս հարցում, ըստ Արծվիկ Մինասյանի, իրեն կարևոր դերակատարություն է վերապահում այս գործընթացում, բայց առանց հասարակության հնարավոր չէ։
Նշենք, որ Արծվիկ Մինասյանը խոսեց նաև այն համոզման մասին, թե Ծառուկյանի դատը իշխանության կամքով քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն է։
Մանրամասն՝ տեսանյութում: