|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Մինսկը պատրաստ է ներդրում կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, սակայն կարևոր է, որ կողմերը պայմանավորվեն միջազգային իրավունքի հիման վրա. հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը. հայտնում է РИА Новости-ն:
«Մեզ համար և՛ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդները մեր եղբայրներն են: Մենք կցանկանային, որ նրանք գտնեն, հնարավոր է երրորդ կողմի միջնորդությանբ..., և մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ: Մենք կցանկանայինք, որ նրանք գտնեն այդ հարցի լուծումները հենց բանակցային սեղանի շուրջ և ելնելով այն համընդհանուր ճանաչված սկզբունքներից ու միջազգային իրավունքի նորմերից, որոնցով մենք պետք է առաջնորդվենք»,- ասել է նա: