|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դիվանանագիտական աշխատանքները տարվում են, այժմ էլ նաև աշխատանքներ են տարվում այլ երկրների խորհրդարանների հետ` սահմանին տիրող իրական իրավիճակը ներկայացնելու համար, որովհետև ադրբեջանական կողմը ստահոդ լուրեր է տարածում. այսօր խորհրդարանում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:
«Մենք մեր խորհրդարանական գործընկերների հետ աշխատում ենք, ներկայացնում իրավիճակը և փորձում յուրաքանչյուրից ստանալ աջակցություն` Ադրբեջանի գործողությունները դատապարտող: Այդ առումով, բնականաբար, աշխատանքը պետք է շարունակվի նաև հետագայում, եթե սահմանին այսպիսի իրավիճակ ունենանք: Կարծում եմ, որ սա Ադրբեջանի համար մեծ դաս է, որ, ի վերջո, պետք է հրաժարվել ռազմական լուծումներ փնտրելուց: ԼՂՀ բանակն ապացուցեց, որ ռազմական լուծման ճանապարհը Ադրբեջանը չունի, բայց, միաժամանակ, մենք ինքներս պետք է դասեր քաղենք, որ միջազգային հանրությունը և կազմակերպությունները պարիտետային և հավասարակշռող հայտարարություններով այլևս չեն կարող դրական դերակատարություն ունենալ»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ յուրաքանչյուր դեպք պետք է ստանա արժանի գնահատական:
«Տվյալ պարագայում Ադրբեջանը տարածաշրջանում լարվածության ձևավորման միակ պատասխանատուն է»,- հավելեց նա:
Yerkir.am-ի հարցին`եթե միջազգային հանրությունը շարունակի նույն ոճով` հավասարության նշան դնող քաղաքականությամբ առաջնորդվել, մեր գործողություններն ինչպիսի՞ն պետք է լինեն, Զաքարյանը պատասխանեց. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ամբողջ միջազգային հանրությունն, ի վերջո, կարողանա բաց աչքերով նայել իրականությանը»: