Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀԿ-ն այսօր` երեկոյան 21:00-ին, դարձյալ նիստ է գումարելու: Լուրը «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ հանրապետական խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը:
Մեր այն հարցին, թե շարունակվելո՞ւ է, արդյոք, պաշտոնանկությունների հարցի քննարկումը, Սահակյանը նշեց, որ օրակարգը դեռ հստակեցված չէ, բայց եւ չբացառեց, որ նման հարցեր կարող են քննարկվել:
Պաշտոնանկություններին Սահակյանը դրական է վերաբերվում: Նա նշեց, որ «փոփոխությունները կամայականություններով կամ քմահաճույքով չեն լինում, ամեն ինչ լինում է տրամաբանորեն, եւ ամեն մի փոփոխություն իր իմաստն ունի»:
Այն, որ վերջին փոփոխություններն ինչ-որ տրամաբանություն եւ իմաստ ունեն, առավել քան պարզ է: Եվ այսպես` ամեն ինչ սկսվեց արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանից, հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ «տաշտակի» գաղափարախոսությամբ, Ալիկ Սարգսյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից եւ ոստիկանապետի պաշտոնում նշանակվեց Վլադիմիր Գասպարյանը:
Այս ամենից առավել քան ակնհայտ է դառնում, որ պաշտոնանկությունները նախընտրական քարոզարշավի մեկնարկ են, եւ ՀՀԿ-ն ուղղակիորեն վերախմբավորում է ուժերը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` կոալիցիոն «անհնազանդ» գործընկերների համառությունը կոտրելով` նրանց չեզոքացնելու, իրենց ոչ շատ վճռական համախոհներին վարչական լծակներին տիրապետող այլ համախոհներով փոխարինելու միջոցով։
Մեր տեղեկությունների համաձայն` պաշտոնանկությունները դեռ շարունակվելու են: Դա հաստատել է նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: