Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի կողմից Սիրիայի Քոբանի քաղաքն ազատագրելու գաղափարին. մամուլի ասուլիսում այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տարբեր խոսակցություններ են պտտվում, սակայն մենք կարծում ենք, որ Քոբանիի հետ կապված խնդիրներ չեն լինի: Ռուսաստանը դրական է վերաբերվում այդ հարցին»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև հավելել է, որ «Թուրքիայի զինված ուժերը, այսպես կոչված, սիրիական ազատագրական բանակի զինյալների համար կապահովեն անվտանգ մուտք Մանբիջ քաղաք, որը գտնվում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի վերահսկողության տակ»:
«Մանբիջի հարցով մենք համաձայնագիր ունեինք ԱՄՆ-ի հետ, ըստ որի՝ 90 օրվա ընթացքում ահաբեկիչները պետք է դուրս բերվեին: Այժմ մենք իրականացնում ենք մեր սեփական որոշումը. Մանբիջը պետք է ազատագրվի գրոհայիններից: Այնտեղ կլինեն Մանբիջի իրական տերերը, այսինքն՝ մեր արաբ եղբայրները: Մենք կփորձենք ապահովել նրանց անվտանգությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի խոսքով՝ Անկարան դրական է գնահատում ԱՄՆ-ի որոշումը Սիրիայի հարավ զորքերի տեղափոխման վերաբերյալ: «ԱՄՆ-ը հավատարիմ է մնում զորքերը դուրս բերելու իր դիրքորոշմանը: Մենք կարծում ենք, որ դա դրական քայլ է»,- եզրափակել է նա: