ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, խոսելով վերջին պաշտոնանկությունների մասին, ասաց, որ նախագահի նախաձեռնած այդ կադրային փոփոխություններով ոչ թե իշխանական բուրգը կազմաքանդվելու է, այլ ավելի է ուժեղանալու եւ իշխանությունն ավելի լայն զանգվածների աջակցություն է ստանալու:
Նրա խոսքով, պաշտոնանկությունները ինքնանպատակ չեն եղել եւ նոր պաշտոնանկություններն էլ չեն բացառվում: «Հեղափոխական մոտեցումներ չեն լինի, եւ յուրաքանչյուր պաշտոնյա, ով չի մտնում այն վարքագծի կանոնների մեջ, որ ՀՀ նախագահը դրեց յուրաքանչյուր պաշտոնյայի առջեւ, կհեռանա»,- ասաց Նիկոյանը:
Անդրդադառնալով կոալիցիոն մյուս ուժերի ղեկավարած գերատեսչություններին` Նիկոյանն ասաց, որ չնայած գոյություն ունի կոալիցիոն կառավարություն, սակայն հասարակության սպասելիքները հիմնականում Հանրապետական կուսակցությունից են: