|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է.
«Փախստականների համաշխարհային օրը արձանագրենք, որ Արցախի ժողովուրդը փախստական է դարձել իր դեմ իրականացված ցեղասպանական քաղաքականության հետևանքով:
Իսկ հիմա մեր մայր հայրենիքում արցախցիների հիմնական մասը ծանրագույն վիճակում է, մի զգալի մասն էլ ստիպված արտագաղթել է: Ալիևյան ցեղասպանական ռեժիմն էլ ակտիվորեն ոչնչացնում է մեր մշակութային ժառանգությունն ու բնակավայրերը:
Այս պայմաններում, մեր բոլոր հիմնախնդիրների հիմնարար լուծումը հայրենի Արցախ մեր ժողովրդի հավաքական վերադարձն է, ինչպես միջազգային իրավունքն է ենթադրում: Իսկ նախքան այդ՝ մենք պետք է Հայաստանում ունենանք արժանապատիվ ու կայուն կեցության պայմաններ՝ միաժամանակ ներդրում ունենալով Մայր Հայաստանի զարգացման ու զորացման գործում:
Ցավոք, այսքանը չի գիտակցում ու կարևորում գլխավոր սուբյեկտը՝ ՀՀ գործող իշխանությունը, որը, հակառակը, Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ:
Վստահ եմ, որ սա այսպես չի մնա, պարզապես պետք է շարունակել հետևողական կերպով պայքարել հանուն մեր հավաքական իրավունքների»: