Նույնիսկ եթե հաշվի չառնենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի այսպես ասած «լոքդաունի» ահռելի «էֆեկտը», ապա միայն համադրելով տնտեսական ակտիվության աճի տեմպերը սպառողական գների և արդյունաբերական ապրանքների գների ինդեքսների աճի հետ, կարելի եզրակացնել, որ Հայաստանի տնտեսությունը 2020 թվականի համեմատությամբ, և 2021 թվականին շարունակում է փաստացի կայուն անկում գրանցել: Թերևս, նույնիսկ գնաճի պայմաններում կարելի էր դրական համարել արտահանման կայունությունը, բայց սրա մասին կարելի է ամբողջական պատկերացում կազմել միայն տվյալները ճշգրտելուց և ապրանքային կազմը տեսնելուց հետո:
Պարզապես պետք է սովորական մարդ լինել` մի քիչ բանական, որպեսզի ընկալել, որ եթե ցանկացած անվանական աճ 2-3%% -ի շրջակայքում է, իսկ գների աճը` 5-6%%-ի, ապա` տնտեսության մասին քիչ թե շատ խոսողների կողմից այդպիսի աճը գնահատել, որպես «հուսադրող», մեղմ ասած` սխալ է, եթե ոչ մասնագիտական անկարողություն:
Ավելին` այս տարվա համաշխարհային տնտեսության ակնհայտ վերելքի, իսկ Հայաստանում իրական հատվածի համարյա բոլոր սեգմենտներում ամսե-ամիս տնտեսական ակտիվության աճի տեմպերի նվազման պարագայում (կարմիրով նշված) խոսել հետագա լուրջ աճի, կամ տնտեսության վերականգնման միտումների մասին` պարզապես դատարկ պոպուլիզմ է, իսկ տնտեսագետի դիպլոմ ունեցողների կողմից` չափազանց մեղմ ասած` առնվազն անփութություն, անուշադրություն, կամ... չեմ ուզում վիրավորական խոսք գրել:
Հուսադրող ոչինչ չկա նաև ներմուծման և ներքին առևտրի աճի տեմպերի ցուցանիշներում: Մի «լավ» բան կա` գները աճի տեմպը թռիչքաձև չի ավելանում` այն անընդհատ կայուն բարձրանում է` ամիսը 1%-ի շուրջ: Սրանք ուղղակի ցուցադրում են բնակչության եկամուտների անկումը:
Կրկնում եմ, այս ամբողջը` անցյալ տարվա այս շրջանի «խորը լոքդաունը» հաշվի չառած...
Ընդհանրացնելով և ամփոփելով վերը նշվածը, նաև հաշվի առնելով միջին աշխատավարձի աճի և գնաճի տեմպերի բացասական տարբերությունն ու ԱՄՆ դոլարի հանդեպ ազգային արժույթի անկումը, եզրահանգումը միարժեք է` տնտեսությունն անցում է կատարել գոյատևման նվազագույն շեմից ցածր աստիճանի: Այլևս կարելի է ենթադրել, որ տնտեսական քաղաքականություն չկա, կամ կա, բայց ի վնաս Հայաստանի տնտեսությանը:
Հ.Գ. Եվ հիշել`ամեն մի անվանական դրական աճ` փաստացի դրական աճ չէ...
Այդպիսին է տնտեսությունը և տնտեսագիտությունը»: