Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մի խումբ հայեր, ովքեր մեծացել են որպես սուննի մահմեդականներ կիրակի օրը մկրտվել են հայ առաքելական Սուրբ Կիրակոս եկեղեցում, որը վերաբացվեց հոկտեմբերի 22-ին Դիարբեքիրում (Տիգրանակերտ):
Մկրտվածները 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են. գրում է իտալական La Stampa թերթը` հավելելով, որ եկեղեցու վերաբացմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր եւ պաշտոնյաներ` ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի թեմի առաջնորդ, Վիգեն արքեպիսկոպոս Այվազյանը, նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն:
Վիգեն արքեպիսկոպոսն իր թուրքերենով ելույթում ասել է. «Մենք 2600 եկեղեցիներ եւ վանական համալիրներ ունեինք Անատոլիայում: Դժբախտաբար հիմա մատների վրա կարելի է հաշվել դրանց թիվը: Ես` որպես հոգեւոր առաջնորդ, Թուրքիայից պահանջում եմ վերադարձնել հայկական քրիստոնեական եկեղեցիները հայերին»: