կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 15:47
Առանց Կատեգորիա

Քանյե Ուեսթը կրոնափոխ է եղել ու դարձել քրիստոնյա

Քանյե Ուեսթը կրոնափոխ է եղել ու դարձել քրիստոնյա

Հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթն անցած կիրակի «Քրիստոսը թագավոր է» (Jesus Is King) ալբոմի շնորհանդեսի ժամանակ հաստատել է լուրը, որ կրոնափոխ է եղել և այժմ քրիստոնեություն է դավանում. հայտնում է Daily Mail-ը:

42-ամյա երգիչը  կիրակի անակնկալ այցով ժամանել է Հովարդի համալսարան և կազմակերպել է իր նոր՝ «Քրիստոսը թագավոր է» երաժշտական ալբոմի շնորհանդեսը:

«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր զվարճության համար չեմ այստեղ: Մենք այստեղ ենք՝ հավատ քարոզելու»,- մանրամասնել է Ուեսթը ու հավելել. «Ես վերջերս եմ կրոնափոխ եղել, հետևաբար՝ վերջերս եմ փրկվել»:

Թեև այս պահին հայտնի չէ՝ երբ կթողարկվի «Քրիստոսը թագավոր է» ալբոմը, Քանյեն պարբերաբար լսումներ է կազմակերպում ԱՄՆ տարբեր նահանգներում:

Հիշեցնենք, որ օրերս ռեփերի կինը՝ հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Հայաստանում մկրտել էր իր երեք երեխաներին՝ Փսալմին, Սեյնթին և Չիկագոյին:

Հավելենք, որ դեռևս 2009-ին տված հարցազրույցներից մեկում Քանյեն պարզաբանել էր, որ հավատում է Աստծուն, սակայն ինքը երբեք չի դառնա որևէ կրոնի հետևորդ՝ բացատրելով իր նման եզրահանգումը հետևյալ կերպ. «Կարծում եմ՝ կրոնն ավելի շատ միտված է բաժանելուն և դատապարտելուն, քան թե մարդկանց միացնելուն ու հասկանալուն: Սա է իմ տեսակետը»:

Փաստորեն, «Գրեմի»-ի բազմակի մրցանակակիր երգիչը մտափոխվել է: