Գերմանիայից չարտաքսվելու և երկրում մնալու հարցում դժվարություններից խուսափելու համար հազարավոր մուսուլման փախստականներ զանգվածաբար կրոնափոխ են լինում՝ ընդունելով քրիստոնեությունը:
Ըստ Demokrathaber-ի՝ նախկինում սակավամարդ եկեղեցիներն այժմ լեցուն են կրոնափոխ եղած փախստականներով:
Գերմանիայում Ալֆա և Օմեգա Սիրիա-Իրան եկեղեցու հոգևոր հովիվ Ալբերտ Բաբայանը, հաստատելով այդ մասին տեղեկությունները, նշել է, որ վերջին վեց ամսվա ընթացքում փախստականների հոսքի պատճառով աճել է եկեղեցի այցելողների թիվը:
«Նախորդ ամիս 120 մարդ է մկրտվել, 50 մարդ էլ սպասում է դրան»,- ասել է Բաբայանը՝ նշելով, որ մկրտության համար նրանք եռամսյա դասընթացներ են անցնում:
Հոգևոր հովվի խոսքով՝ քրիստոնեություն ընդունողների մեծամասնությունը կրոնափոխ է լինում երկրում մնալու հարցում դժվարություններ չունենալու համար, սակայն, նրա խոսքով, դա այդքան էլ կարևոր չէ: «Կարևորն Աստծո խոսքը նրանց փոխանցելն է»,- նշել է Բաբայանը: