Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքական ATV հեռուստաընկերությունում կրոնական քարոզչական հաղորդում վարող, իսլամիստ քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուն ուղիղ եթերում Արթուր անունով երեխայի կրոնափոխ է արել. հաղորդում է թուրքական Evrensel կայքը:
Ստամբուլի Սուլթանահմետ հրապարակից ուղիղ եթերով հեռարձակվող երեկոյան հաղորդման ժամանակ Հաթիփօղլուն կրոնափոխ է անում 13-ամյա հայ Արթուրին, որը ցանկություն է հայտնում վերցնելու Նիհաթ անունը: Հաթիփօղլուն նշել է, որ ստացել է երեխայի ծնողների համաձայնությունը:
Արթուրը Հաթիփօղլուի հաղորդումներում կրոնափոխ եղած 21-րդ երեխան է, և շոուի վերածված այս կրոնափոխությունը քննադատության մեծ ալիք է բարձրացրել Թուրքիայում:
Նշենք, որ Հաթիփօղլուն համարվում է Էրդողանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը: Նրա տարեկան 600.000 լիրա աշխատավարձը և թուրքական համալսարանի ռեկտոր նշանակվելու որոշումը շարունակական քննադատությունների պատճառ է դարձել:
Հավելենք նաև, որ, ըստ տեղեկությունների, Արթուրը աշխատանք փնտրելու նպատակով Թուրքիա տեղափոխված հայ ներգաղթյալների ընտանիքից է:
Տեսանյութն` այստեղ: