կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-24 15:31
Քաղաքական

Ինչ խախտումներ եղան մարդահամարի ժամանակ

Ինչ խախտումներ եղան մարդահամարի ժամանակ

Մարդահամարի առաջին փուլում` հաշվառման ժամանակ, բազմաթիվ խախտումների մասին ահազանգներ են եղել: Նախ նշվում է, որ հաշվարարները բոլոր հարցերը չեն տվել բնակիչներին եւ բաց թողնված պատասխանների տեղերն ինքնուրույն են լրացրել:

 

«Ես շնորհակալ կլինեի, եթե ասեիք, թե ո՞ր տեղամասի հաշվարարը ո՞ր հարցերը չի հնչեցրել: Երբ այդպես ասում եք, ես չեմ կարող 12 հազարի հետեւից գնալ, ստուգել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

 

Մյուս խնդիրն այն է, որ մի հոգուն հաշվառել են մի քանի անգամ: Կ. Կույումջյանը սրա վերաբերյալ նշեց, թե նման խնդիրները լուծվելու են հաշվառումից հետո կատարվող վերահսկման փուլում:  

 

Հաշվառվում են բոլորը, ովքեր այդ պահին գտնվում են հանրապետությունում, այնուհետեւ նրանք դասակարգվում են ժամանակավոր բնակվողների, մշտական բնակավողների, երկարաժամկետ եւ ժամանակավոր բացակայողների շարքերում:

 

Մյուս խախտումը վերաբերում է նրան, որ հաշվարարները թերթիկները լրացրել են ոչ թե գրիչով, այլ մատիտով: «Երկիր»-ի այն հարցին, թե արդյո՞ք սա ընդունելի է, Կ. Կույումջյանը պատասխանեց. «Ընդհանրապես հաշվարարներին հրահանգված է, որ գրիչով իրականացնեն իրենց հաշվառումը: Այս ահազանգերի դեպքում նրանք պատասխանել են, որ  քանի որ հարցաթերթերը հաշված քանակով են իրենց տալիս եւ պետք է հաշված քանակով էլ վերադարձնեն, սխալներից խուսափելու համար մատիտով են գրում»:

 

Կ. Կույումջյանը նշեց նաեւ, որ ահազանգերից հետո բոլոր հաշվարարներն անցել են գրիչի: Եվ մատիտով լրացումներ անելու դեպքեր կարող են պատահած լինել միայն առաջին օրը: