|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության ռուս հայրենակիցների XV երկրների համաժողովում, հայտնում է Երևանի Ռուսական տունը։
Միջոցառումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը։
Համաժողովի թեման էր՝ «Հայաստանի ռուսական աշխարհ. Ձեռքբերումներ և ժամանակակից մարտահրավերներ»։
«Մեր համաժողովն ընթանում է արտասովոր պայմաններում՝ ժամանակակից Հայաստանի պատմության ամենամութ էջերից մեկի ֆոնին։ Մենք ականատես եղանք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ հայեր և ռուսներ, ստիպված լքեցին իրենց հայրենիքը։ Այս ողբերգության առաջին օրերից Ռուսաստանը հարկադիր միգրանտներին օգնություն է ցուցաբերում ինչպես մասնավոր կազմակերպությունների, այնպես էլ պետական մակարդակով։ Ռուսաստանը դա ընկալում է որպես սեփական ողբերգություն»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։