|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի մշտական բնակչությունը 2022 թվականին կազմել է 2 մլն 932 հազար 731 մարդ: Մինչդեռ 2021-ին այն եղել է 3 մլն 018 հազար 854, իսկ 2020-ին՝ 3 մլն 213 հազար 011:
Այդ մասին են վկայում 2022-ի հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական տվյալները, որոնք հրապարակել է վիճակագրական կոմիտեն։
Հայաստանի առկա բնակչությունը 2022-ին կազմել է 2 մլն 689 հազար 438 մարդ: Մինչդեռ 2021-ին այդ ցուցանիշը կազմել է 2 մլն 871 հազար 771, իսկ 2020-ին՝ 3 մլն 2 հազար 594 մարդ:
Նշենք, որ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը:
Իսկ առկա բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը