կարևոր
4861 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-05 10:38
Հասարակություն

Մարդահամարի նախնական և հիմնական արդյունքների մասին որոշ նկատառումներ (մաս 3)․ Միքայել Մալխասյան

Մարդահամարի նախնական և հիմնական արդյունքների մասին որոշ նկատառումներ (մաս 3)․ Միքայել Մալխասյան

1․ ՀՀ մշտական բնակչության մեջ 952․571 մարդ ծնունդով Երևանից է, այսինքն՝ ցուցանիշը մոտենում է միլիոնի։ Երկրորդ տեղում Շիրակի մարզն է (253.135), ինչը դեռևս խորհրդային շրջանից եկող ժողովրդագրական իրողությունների և, իհարկե, 1988 թ․ Սպիտակի երկրաշարժի հետևանքով մարզի բնակչության՝ հանրապետությունով մեկ ցրման արդյունք է։ Երրորդ տեղում Արմավիրի մարզն է՝ 242․073 (տե՛ս «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2023 թ․ հունվար-սեպտեմբերին», Երևան, 2023, էջ 172)։

2․ ՀՀ մշտական բնակչության մեջ, 2022 թ․ մարդահամարի տվյալներով, ծնունդով Խորհրդային Ադրբեջանից է 39․077 մարդ, Վրաստանից՝ 26․422, Արցախի Հանրապետությունից` 22․310, ՌԴ-ից՝ 21․414, Իրանից՝ 5․470, Սիրիայից՝ 3․684, Ուկրաինայից՝ 2․253, Լիբանանից՝ 1․331, ընդ որում՝ ծնունդով Խորհրդային Ադրբեջանից, Վրաստանից և Իրանից մարդիկ հիմնականում 30 տարեկանից բարձր են, մեծ մասամբ՝ տարեցներ, իսկ ՌԴ-ից՝ հիմնականում մինչև 39 տարեկաններ (տե՛ս նույն տեղում)։

3․ ՀՀ քաղաքացիները կազմում են ՀՀ մշտական բնակչության 98․55%-ը, իսկ երկրորդ տեղում ՌԴ (0․81%), երրորդում՝ Վրաստանի (0.25%), չորրորդում՝ Իրանի (0.08%), հինգերորդում՝ Սիրիայի (0.07%) քաղաքացիներն են (տե՛ս նույն տեղում, էջ 173)։

 

Միքայել Մալխասյան

պատմական ժողովրդագրության մասնագետ,

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․