Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Առանձին անհատական կարծիք է, համենայն դեպս մեր օրակարգում նման բան չկա եւ չեմ կարծում, որ մենք նման խնդիր կարող ենք ունենալ»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Զորի Բալայանի հայտնի նամակին, հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը:
Նա նախ ասաց, որ Զորի Բալայանը պատահական մարդ չէ, դրա համար էլ ավելի զուսպ պատասխաններ է նախընտրում, հետո վստահեցրեց, որ Բալայանի դիրքորոշումը` ԼՂՀ-ն ՌԴ կազմի մեջ ներառելու վերաբերյալ, անձամբ իր` Սահակյանի համար անընդունելի է:
«ՀՀԿ-ի օրակարգում Արցախը ՌԴ-ին միացնելու խնդիր չկա: ՀՀԿ-ն կարող է եւ չքննարկել Բալայանի նամակը, որովհետեւ տարբեր նամակներ են լինում, տարբեր կարծիքներ»,-նշեց Սահակյանը:
Դիտարկմանը, թե կարող ենք փաստել, որ ՀՀԿ-ն չի կիսում Զորի Բալայանի դիրքորոշումը, Սահակյանը արձագանքեց. «ՀՀԿ-ն նման հարց դեռ չի քննարկել, ես իմ կարծիքն եմ ասում հարցի վերաբերյալ»:
Սահակյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյո՞ք արդարացված են այն կասկածները, որ Զորի Բալայանը ինքնագլուխ նման բաներ չէր կարող անել. «Հիմա ամբողջ մթնոլորտը անհավատությամբ է լցված, կարող է մեկը հավատա, մեկը չհավատա, ես իմ կարծիքն եմ ասում, նման խնդիր այս պահին լինել չի կարող, ես հիշում եմ, պատերազմի ժամանակ նման մեսիջներ եղան...»:
ԼՂՀ-ի կարգավիճակը, ըստ Սահակյանի, երկու տարբերակ է ենթադրում` կամ որպես առանձին պետություն, կամ միացումը ՀՀ-ին: