Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Բանակում, ինչպեսեւ մյուս ինստիտուտներում սոցիալական անարդարությունն կա. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, սակայն նա նշեց նաեւ, որ պետք չէ կտրուկ եզրահանգումներ անել. «Կատեգորիկ դեմ եմ, երբ փորձ է արվում մեր բանակը ներկայացնել որպես աղքատի բանակ: Դեմ եմ, որովհետեւ այդպես չէ, միայն աղքատի երեխաները չեն ծառայում: Նման հետեւություններն անթույլատրելի են»:
Փորձագետը նշեց, որ արդեն դրական միտումներ կան. շատ բարձր պաշտոնավորների, այդ թվում` բարձրաստիճան զինվորականների զավակներ ծառայում են բանակում:
Ինչ վերաբերում է, կրթության միջոցով տարկետումներ ստանալով, բանակից ազատվելուն, Դավիթ Ջամալյանը նշեց, որ պետք է առհասարակ վերացնել նման տարկետումները. յուրաքանչյուր 18 տարին լրացած անձ պետք է ծառայի բանակում, այնուհետեւ մտածի իր հետագա կյանքը կազմակերպելու մասին: